Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Ծեծկռտուք Վրաստանում

Ծեծկռտուք Վրաստանում
01.03.2016 | 22:26

Վրաստանի հարավային Ադիգենի շրջկենտրոնում մուսուլմանների ու քրիստոնյաների միջև զանգվածային ծեծկռտուք է եղել։ Ադիգեն են ժամանել կրոնական հարցերով պետական գործակալության ներկայացուցիչները՝ հանդիպելու մուսուլման բնակիչների հետ։ Մոտ 30 տարի առաջ Ադիգենում տեղակայվել են Աջարիայից մի քանի տասնյակ ընտանիքներ։ Նոր տեղափոխվածները, որոնք իսլամ են դավանում, հաստատվել են նոր վայրում։

Խնդիրն առաջացել է վերջերս, երբ կրոնական հարցերով պետական գործակալությունը մուսուլմաններին թույլ է տվել առանձին գերեզմանատուն ունենալ։ Մինչ այդ ուղղափառներն ու մուսուլմանները հուղարկավորվել են նույն գերեզմանատանը։ Որոշումն ուղղափառ քրիստոնյաների բողոքի պատճառ է դարձել։ Նրանք հայտարարել են, թե գերեզմանոց ունենալուց հետո մուսուլմանները մտադիր են մզկիթ պահանջել, իսկ հետո հնարավոր է՝ բոլոր ուղղափառներին հեռացնեն Ադիգենից, քանի որ վերջին տարիներին շրջկենտրոնում ուղղափառ ընտանիքի մեկ երեխայի դիմաց ծնվում է 3 մուսուլման երեխա։

Դիտվել է՝ 1292

Մեկնաբանություններ